«Նոր ալիքը» չեղարկվել է
Մշակույթ
13:32 06/07/2020
Աշխարհ

«Նոր ալիքը» չեղարկվել է

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված զանգվածային միջոցառումների արգելքով։

Մրցույթը պետք է կայանար 2020 թ. օգոստոսի 21-28-ը Կազանում։

«Վերջին երկու ամիսներին մենք հետաձգում էինք մրցույթի անցկացման հնարավորության մասին վերջնական որոշման ընդունումը՝ հույս ունենալով, որ իրավիճակը կկայունանա և մշակութային զանգվածային միջոցառումները կսկսեն անցկացվել իրենց սովորական ձևաչափով, լի դահլիճներով»,- ասել է ռուս պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։

Հայաստանը «Նոր Ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

Placeholder
«Նոր ալիքը» չեղարկվել է