Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով: Ներկայացված են կարճամետրաժ ֆիլմեր Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Բրազիլիայից:
Բացի վավերագրական ու խաղարկային ֆիլմերից, մրցույթին մասնակցում են անիմացիոն ֆիլմեր, փորձարարական կինո և վիդեոարտ:
Փառատոնի արտ-տնօրեն Նադեժդա Բակուրաձեի խոսքով, ֆորմատի փոփոխության պատճառով փառատոնին մասնակցելուց հրաժարվել է ընդամենը 1-2 մասնակից: