«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել
Իրավունք
16:15 06/07/2020
Հայաստան

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել

Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ Հայտնում են ԱԻ նախարարությունից։

Հիշեցնենք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 13։30-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։
 

Placeholder
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել