Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն
Մշակույթ
11:21 06/07/2020
Աշխարհ

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն

91 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ կոմպոզիտորն առավել հայտնի է որպես կինոյի և հեռուստատեսության երաժշտության հեղինակ: Նա երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարների և հեռուստասերիալների համար:

Մորրիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկարի», ինչպես նաև շատ այլ մրցանակների հաղթող է:

«Անձեռնխելիները» ֆիլմի համար նա 1988 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Placeholder
Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորրիկոնեն