Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Աշխարհում
15:00 06/07/2020
Աշխարհ

Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին

Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական միջոցառումների և նկարահանումների ընթացքում կձեռնարկվեն անվտանգության խիստ միջոցառումներ:

«Մշակույթի նախարարը հայտարարել է, որ համաձայնեցրել են պայմանագրերը, որոնք թույլ կտան այս ամառ անվտանգ անցկացնել մի քանի միջազգային սպորտային միջոցառումներ և որոշ խոշոր հեռուստատեսային և վավերագրական նախագծերի նկարահանումներ»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին պատմել են Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունում։

Սպորտի և կինոյի աստղերը, ովքեր ժամանելու են Բրիտանիա, երկու շաբաթ չեն անցկացնի կարանտինում։

Օգոստոսի սկզբին Մեծ Բրիտանիայում կկայանա «Ֆորմուլա 1»-ի հերթական փուլերը։ Բացի այդ, կանցկացվեն միջազգային մրցումներ կրիկետից, գոլֆից, Չեմպիոնների լիգայի և Եվրոլիգայի շրջանակներում մի շարք ֆուտբոլային իրադարձություններ:

Placeholder