ԱՀԿ-ն ընդունում է, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն հազով ու փռշտոցով, այլ նաև շնչառությամբ
Աշխարհում
12:12 08/07/2020

ԱՀԿ-ն ընդունում է, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն հազով ու փռշտոցով, այլ նաև շնչառությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է՝ կան ապացույցներ, որ Covid-19-ը կարող է տարածվել նաև շնչառության ժամանակ փոքր կաթիլներով։ Նման կաթիլներից աերոզոլը կարող է երկար մնալ օդում: Այս մասին գրում է BBC-ն։

Մինչ այժմ կազմակերպությունը համարում էր, որ փռշտոցով և հազով դուրս եկած մեծ կաթիլներն են վիրուսի տարածման հիմնական միջոցը։ Այս կաթիլներն արագորեն ընկնում են մակերեսին, և դա է հիմք հանդիսանում այն խորհրդին, որ պետք է ավելի հաճախ ձեռքերը լվանալ։

Հիշեցնենք, որ օրերս 200 գիտնականներ բաց նամակով դիմել էին ԱՀԿ-ին ու մեղադրել, որ այն թերագնահատում է վիրուսի տարածման գործում աերոզոլային փոխանցման դերը։

Placeholder