Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն հիդրօքսիքլորոքին է օգտագործում
Քաղաքական
12:27 08/07/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն հիդրօքսիքլորոքին է օգտագործում

Անցած գիշեր Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտնել է, որ օգտագործում է  հիդրօքսիքլորոքին և իրեն արդեն լավ է զգում։ Բոլսոնարոն, կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո, ցույց է տվել, ինչպես է ընդունում մալարիայի դեմ դեղամիջոցը, որի օգտագործումը պաշտպանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն վերջնական չի ապացուցվել դրա արդյունավետությունը կովիդ-19-ի դեմ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բոլսոնարոն թեստավորվել է՝ ջերմություն և մկանային ցավեր ունենալուց հետո։

Նշենք, որ Բոլսոնարոն համաճարակի սկզբից ի վեր այն լրջորեն չէր ընդունում, չէին պահպանվում սոցիալական հեռավորությունը, չէր դնում դիմակներ։ Այս ամենի արդյունքում երկրում արդեն գրանցվել է 1.6 մլն վարակի դեպք ու ավելի քան 66 հազար մահ։

Placeholder
Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոն հիդրօքսիքլորոքին է օգտագործում