FINA-ի առաջնահերթությունները ներկայացված են  2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում
Սպորտ
20:08 08/07/2020
Աշխարհ

FINA-ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում

Լողի միջազգային ֆեդերացիան / FINA /  նպատակ ունի 2024թ․ Փարիզում անցկացվելիք  օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում էական փոփոխություններ կատարել։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

FINA- ի առաջնահերթությունները ներկայացված են  2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում:

FINA- ն ձգտում է գենդերային հավասարության հասնել ջրագնդակի  մրցումներում։ Տոկիոյում  մրցելու են տղամարդկանց տասներկու և կանանց տասը թիմեր: Ցանկություն կա  օլիմպիական ծրագրում ավելացնել նաև  50 մ տարածության թիկնալող, բատերֆլայ և բրաս լողաոճերը՝ երկու սեռերի համար:

«Ռիո-2016»-ի համեմատ Տոկիոյի խաղերում 306 մրցաձևերը կդառնան 339 –ը։ Ընդլայնումը անհավանական է թվում, քանզի կորոնավիրուսի պատճառով սպորտը հայտնվել է ճգնաժամում։

«Փարիզ-2024» խաղերի մասնակիցների և մարզաձևերի քանակը կհաստատվի դեկտեմբեր ամսին։

Placeholder