«Ո՞վ է մեղավոր...էլի ժողովո՞ւրդը, թե՞ այն տխմարները, որ ձախողեցին իրենց գործը»
Համացանց
11:55 09/07/2020
Հայաստան

«Ո՞վ է մեղավոր...էլի ժողովո՞ւրդը, թե՞ այն տխմարները, որ ձախողեցին իրենց գործը»

Ֆեյբուքայն օգտատեր Արման Հայրապետյանը գրում է. 

«Առավոտյան Խանջյանի վրա մի մարդ փորձում էր դիմակն ուղղել, ընկավ գետնին: Մի քանի տասնյակ մետր այն կողմ ոստիկաններ կային ու այս մարդը, ամենայն հավանականությամբ տուգանվելուց վախենալով, դիմակը վերցրեց, մի երկու հատ փչեց վրան ու դրեց դեմքին:

Հիմա հարց՝ ո՞վ է մեղավոր,
որ մարդիկ դիմակ կրելու կանոններն անգամ չգիտեն,
որ բանկի առաջ իրար դիմակ են փոխանցում և նույն դիմակը հերթով կրում ներս մտնելու համար,
որ օրերով նույն դիմակն են կրում և այն պահում որտեղ պատահի,
որ չգիտեն, թե կտորի դիմակ վերջը կարելի է կրել, թե իմաստ չունի,
որ դիմակ կրելու մասին անլուրջ վերաբերմունք է ձևավորվել,
ու ընդհանրապես վիրուս նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ձևավորվել:

Էլի ժողովո՞ւրդը, թե՞ այն տխմարները, որ ձախողեցին իրենց գործը, որ պատասխանատվությունը փորձում են թողնել այն ժողովրդի վրա, որն անգամ ամրագոտի չի կապում կամ ՃՈ չեղած վայրերում արձակում է:

Ովքեր անգամ հիմա չեն հասկանում, որ ՄԻԱՅՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ և ՈՉ խելամիտ տուգանքներ սահմանելով ոչ միան մարդկանց դիմակ կրել չեն ստիպի, այլ հակառակ արդյունքը կստանան:
Ովքեր ուրիշների բարձր գիտակություն չունենալու դեմ են իբր պայքարում, երբ իրենք ցածրից էլ ցածր գիտակցությւոն չունեն»:

Placeholder