Հենրիխ Մխիթարյանը՝  գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Աշխարհում
10:10 09/07/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» 2։1 հաշվով հաղթել է «Պարմային»։

«Ռոմայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հենց Մխիթարյանի՝ 43-րդ րոպեին խփած գոլով հաշվի հավասարվում է։ Իսկ արդեն երկրորդ խաղակեսում Մխիթարյանի փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խփում է երկրորդ գոլը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ տուրում «Նապոլիի» հետ խաղի ժամանակ։ Սակայն այդ խաղում «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

Placeholder