Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը չբավարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նույն գործով անցնող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը, արձագանքելով դատարանի որոշմանը, գրել է.
«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն:
Փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունն Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մերժվեց:
Արամ Վարդևանյանը միջնորդությամբ ամբողջությամբ հիմնավորել էր, որ քրեական հետապնդումն անօրինական է:
Քաղաքական հետապնդումը շարունակվում է, որը երկար չի տևելու...»։