Հայաստանի ըմբշամարտի թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները
Սպորտ
19:00 08/07/2020
Հայաստան

Հայաստանի ըմբշամարտի թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները

Որոշակի ընդմիջումից հետո իրենց  ուսումնամարզական հավաքներ  են սկսում  Հայաստանի ըմբշամարտի թիմերը։ Այս մասին տեղեկացնում  է ՀԱՕԿ-ը:

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացրել է, որ հուլիսի ութին Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ծաղկաձոր՝  մարզումների է մեկնել ազատ ըմբշամարտի հավաքականը։

Հուլիսի 15-ին երկրի գլխավոր մարզահանգրվան կմեկնի նաև հունառոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը ՝  Էդվարդ Սահակյանի ղեկավարությամբ։

Մարզումները կընթանան  փակ կարգավիճակով։

Placeholder
Հայաստանի ըմբշամարտի թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները