Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել
Առողջություն
11:25 09/07/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:


 

Placeholder
Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել