Կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք՝ Շիրակում
Առողջություն
13:09 09/07/2020
Հայաստան

Կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք՝ Շիրակում

Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն, հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 334 բնակիչ։
45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։

Հիշեցնենք, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 526 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել, որից 6-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։ Մեկ օրում 573 առողջացած կա։

Placeholder
Կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք՝ Շիրակում