Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»
Տարածաշրջան
17:29 09/07/2020
Տարածաշրջան

Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշում է կայացրել։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ հղում կատարելով կառավարությունում սեփական աղբյուրին, գրում է Էրմենիհաբերը։

Որոշումը պաշտոնապես կհրապարակվի հուլիսի 10-ին։ Ըստ աղբյուրի՝ երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս չեն պատրաստվում դեմ արտահայտվել այդ որոշմանը։

Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։  1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։ Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։

 

Placeholder
Թուրք լրագրող․ «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»