Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Իրավունք
15:05 09/07/2020
Հայաստան

Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա դատական նիստում դատարանից պահանջեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը։

«Խնդրում ենք, Քրեական օրենսգքրի 308 հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը Արա Բաբոլյանի նկատմամբ դադարեցնել»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ Բաբլոյանին վերագրված գործողությունների իրավական հետևանք չկա։

Միջնորդությանը միացան Արա Բաբլոյանն ու պաշտպանական կողմը։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նույն գործով անցնում է նաև ԱԺ աշխատայազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նիստը նախագահող դատավորն է Հարություն Մանուկյանը։


 

Placeholder
Փաստաբանը պահանջեց դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը