Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 63 հազար նոր դեպք
Աշխարհում
15:18 10/07/2020
Աշխարհ

Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 63 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 63 հազար նոր դեպք, ավելի քան 900 մարդ մահացել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3,118,168 դեպք, մահացել է ավելի քան 133 հազար մարդ: Վերականգնվել է 969 հազար վարակված:

Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալներով, գրանցվել է ավելի քան 12,2 միլիոն վարակված և ավելի քան 555 հազար մահվան դեպք։

Placeholder
Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 63 հազար նոր դեպք