Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Աշխարհում
20:38 09/07/2020
Աշխարհ

Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ստորագրել է համաձայնագիր    իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA  ընկերության հետ՝  COVID-19- ի դեմ հնարավոր պատվաստանյութը ԱՄՆ սահմաններից մատակարարելու մասին: Այս մասին գրում է Reuters-ը:

ROVI- ն ձեռք կբերի նոր արտադրական գիծ և սարքավորումներ` շշալցման և փաթեթավորման, ավտոմատ տեսողական ստուգման և պիտակավորման համար, ինչպես նաև վարձելու է ավելի շատ անձնակազմ` աջակցելու միլիոնավոր դոզանների արտադրությանը:  

ԱՄՆ-ում  Moderna-ն առաջին պատվաստանյութերից է՝ փորձարկված մարդկանց վրա, դեռևս մայիս ամսին:

Ընկերությունն ակնկալում է սկսել վերջին ստադիայի փորձարկումներն  այս ամսվա ընթացքում:
Ավելի վաղ, ընկերությունը  պայմանագրեր է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ արտադրությունը մեծացնելու համար միջոցներ հատկացնելու, ինչպես նաև շվեյցարական դեղագործական արտադրող Lonza Group AG-ի հետ՝ 10 տարվա համագործակցության մասին:

Ակնկալվում է արտադրություն՝ սկսած 2021 թվականից, տարեկան 500 միլիոն դեղաչափ և 1 միլիարդ դոզա: 

Placeholder
Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ