Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Աշխարհում
10:42 10/07/2020
Աշխարհ

Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Ճապոնիայի մայրաքաղաքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի իշպանություններին։

Նշվում է, որ անցած մեկ օրվա ընթացքում մեգապոլիսում հաստատվել է COVID-19-ի 243 նոր դեպք։ Մինչդեռ նախօրեին հիվանդության հաստատված դեպքերի թիվը 206 էր։  Նշվում է, որ դեպքերի նման թիվ Տոկիոյում ապրիլից հետո առաջին անգամ է գրանցվում։

Իշխանությունները դեպքերի նման թվով աճը վերագրում են պրեֆեկտուրաների միջև տեղաշարժի սահմանափակումների վերացմամբ, ինչի արդյունքում ավելացել է այլ մարզերից հյուրերի թիվը, ինչպես նաև գիշերային աշխատանքի վերսկսումը, որի ընթացքում քաղաքացիները դիմակներ չեն դնում և չեն պահում սոցիալական հեռավորություն։

Placeholder
Տոկիոյում COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել