Վրաստանում ազգային քննություններին մասնակցած դիմորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Կրթություն, գիտություն
16:25 10/07/2020
Տարածաշրջան

Վրաստանում ազգային քննություններին մասնակցած դիմորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վրաստանում դիմորդի մոտ, ով մասնակցում էր ազգային քննություններին, ախտորոշվել է կորոնավիրուս։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի և Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեի մամլո ասուլիսին:

Նախնական տեղեկությամբ, դիմորդին վարակը փոխանցվել է ընտանիքի անդամից: Նրանց փոխանցմամբ, 9 դիմորդ, ով նրա հետ եղել է շփման մեջ, այժմ հսկողության տակ է, կարանտինային տարածքում և յուրաքանչյուր քննությունից առաջ կանցնի «PCR» թեստ:

Սոփո Գորգոձեն հայտարարում է, որ գոյություն ունեն հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այն 9 դիմորդները, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսի վարակակիր դիմորդի հետ, հնարավորություն կունենան, հետագայում մասնակցել քննություններին: Նրա նշել է, որ մանրակրկիտ կպաշտպանվեն բոլոր այն հանձնարարականները, որոնք տալիս են մասնագետները:

«Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, պարզ է,  դրան պատրաստ էինք: Ունենք հատուկ պահեստային տարածքներ, որտեղ այդ 9 դիմորդները անվտանգության առավել պաշտպանության և հանձնարարականներին համապատասխան կհանձնեն քննությունները: Ինչ վերաբերում է աշխատանքներն ստուգելուն, այս առումով ևս, պատրաստվում էին, որ աշխատանքներն անցնեին մի քանի օրյա կարանտին: Այնուհետև մեր օպերատորները ձեռնոցների, բժշկական դիմակի, վահանի միջոցով կիրականացնեն սկաներավորում, այսպիսով, այս առումով ևս խնդիր չի լինի»,- հայտարարել է Սոփո Գորգոձեն:

 

Placeholder
Վրաստանում ազգային քննություններին մասնակցած դիմորդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս