«Հրապարակ». ԼՀԿ-ին կհաջողվի՞ վերականգնել կորցրած մանդատը. Կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ
Օրվա մամուլ
09:26 11/07/2020
Հայաստան

«Հրապարակ». ԼՀԿ-ին կհաջողվի՞ վերականգնել կորցրած մանդատը. Կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչև վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։

Հիշեցնենք. նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո: ԿԸՀ-ն արձանագրեց. չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որևէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։

Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, և դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։

Մեր տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ չբավարարի հայցը, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաև վարչականի վճիռը, կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ԼՀԿ-ին կհաջողվի՞ վերականգնել կորցրած մանդատը. Կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ