Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Աշխարհում
18:45 11/07/2020
Աշխարհ

Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար

Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան խորապես ափսոսում է Սուրբ Սոֆիայի՝ թանգարանի կարգավիճակը փոխելու Թուրքիայի Պետական խորհրդի որոշման և տաճարը կրոնական հարցերով դեպարտամենտի վերահսկողության տակ տեղափոխելու նախագահ Էրդողանի հրամանի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը, նման որոշումները վտանգում են Թուրքիայի խորհրդանիշներից մեկը՝ պետության աշխարհիկ և ժամանակակից բնույթը:

«Պետք է պահպանել այս կրոնական, ճարտարապետական և պատմական մարգարտի ամբողջականությունը, որպես կրոնի, հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված օբյեկտ: Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի մնալ որպես կրոնական ժառանգության բազմազանության, երկխոսության և հանդուրժողականության վկայություն»,- ասել է Լե Դրիանը:

Ուրբաթ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս մահմեդականներին ծիսակատարություններ կատարել Սուրբ Սոֆիայում, որն այժմ կրում է մզկիթի կարգավիճակ:

Placeholder