Ֆաուչի. Հույս ունեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ
Աշխարհում
11:37 11/07/2020
Աշխարհ

Ֆաուչի. Հույս ունեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հույս է հայտնում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Նա ընդգծել է, որ շարունակում է զգուշավոր լավատեսությամբ մոտենալ պատվաստանութի ստեղծման հարցին և տեղեկացրել, որ Մոդերա ընկերությունը, որը համագործակցում է Ազգային առողջապահության ինստիտուտի հետ պատվաստանյութի ստեղծման հարցում, ամենայն հավանականությամբ այս ամսվա վերջին կանցնի հետազոտության երրորդ ու վճռական փուլին:

Բացի Մոդերայից, Ֆաուչին նշել է, որ այլ ընկերություններ ևս շարունակում են աշխատանքն այս ուղղությամբ: Անհնար է ամբողջապես կանխատեսել, թե ինչ արդյուքների կհանսի պատվաստանյութի ստեղծումը, սակայն այս ուղղությամբ նկատվում են դրական տեղաշարժեր, ասել է Ֆաուչին։

Վերջինս կոչ է արել նահանգային իշխանություններին մի պահ կանգնեցնել վերաբացումը և ուսումնասիրել իրավիճակը:

Նա հույս է հայտնում, որ կարիք չի լինի դիմելու փակման նոր կոչով: Նա նաև կոչ է արել մի կողմ դնել քաղաքական և այլ տարաձայնությունները և միասնաբար հանդես գալ համավարակի դեմ պայքարում:

Wall Street Journal-ին նախօրեին տված իր հարցազրույցում Ֆաուչին կրկին ասել է, որ այն նահանգները, որտեղ արձանագրվում է դեպքերի կտրուկ աճ, պետք է դիտարկեն փակման հավանականությունը:
 

Placeholder
Ֆաուչի. Հույս ունեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ