Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գարո Փայլան. Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը կբարդացնի Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքը
Թուրքիայի խորհրդարանաի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, անդրադառնալով Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Թուրքիայի բազմակարծությանը։
Սուրբ Սոֆիան մզկիթ վերածելու որոշումը բարդացնելու է այստեղ ապրող քրստոնյաների, ինչպես նաև Եվրոպայում ապրող մահմեդականների կյանքը։
Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։
Նրա գրառման ներքո արձագանքել են ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մահմեդականները։
«Որպես թուրք, ես կարող եմ ասել՝ սա ամոթի օր է»,- նշել է մի տղամարդ։