Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Քաղաքական
14:10 11/07/2020
Աշխարհ

Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Հույն քաղաքական գործիչները կտրուկ արձագանքել են Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշմանը:

Հունաստանի նախկին վարչապետ, ծայրահեղ ձախ SYRIZA-ի կոալիցիան ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի որոշումը լուրջ խնդիր է անվանել և Հունաստանի կառավարությանը կոչ է արել այդ հարցը բարձրացնել միջազգային մակարդակով:

«Սուրբ Սոֆիան՝ քրիստոնեության համար պատմական և հոգևոր մեծ նշանակություն ունեցող եզակի համաշխարհային կոթողը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահի որոշումը, լուրջ խնդիր է, որը խաթարում է միջկրոնական երկխոսությունը և ակնհայտորեն խախտում է այն համընդհանուր արժեքները, որոնք, ինչպես միշտ, այսօր էլ անհրաժեշտ են»,- նրա խոսքերը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր հերթին, կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Էնթոնի Սամարասը մեղադրել է Եվրոպային և Արևմուտքին անգործության մեջ՝ հիշեցնելով, որ 1000-ից ավելի տարի Սուրբ Սոֆիան եղել է ամենախորհրդանշական և հոյակապ քրիստոնեական եկեղեցին, և այժմ այն կրկին վերածվում է մզկիթի:

Ձախակենտրոն «Փոփոխությունների շարժում KINAL» կուսակցության առաջնորդ Ֆոֆի Գեննիմաթը կոչ է արել միջազգային պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ դա միակ բանն է, որը Թուրքիան հասկանում է:

Նրա կարծիքով, Թուրքիայի նախագահը տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիք է դառնում:

Placeholder
Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել