11.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:10 11/07/2020
Հայաստան

11.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 16 հիվանդ, որից երեքը՝ այլ հիվանդություններից։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 739 հիվանդ, որից 180-ը այլ հիվանդություններից։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 489-ով՝ կազմելով 31392-ը։

Նրանցից 19419-ը համարվում են առողջացած, բուժման ընթացքում են գտնվում 11 234 մարդ։



Placeholder
11.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել