12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
17:18 12/07/2020
Հայաստան

12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել

Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում:

ԱՆ-ից հայտնում են, որ անցած մեկ օրվա ընթացքում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, «սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

Placeholder