Տիգրան Աբրահամյան. Մեր հաջողության, հաղթանակի ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանքն է
Քաղաքական
14:45 13/07/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Մեր հաջողության, հաղթանակի ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանքն է

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:

«Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:

Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում»,- գրել է փորձագետը։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Մեր հաջողության, հաղթանակի ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանքն է