Առաջարկվել է թույլատրել ԱՊՀ երկրներից դիմորդների մուտքը ՌԴ
Կրթություն, գիտություն
14:18 13/07/2020
Աշխարհ

Առաջարկվել է թույլատրել ԱՊՀ երկրներից դիմորդների մուտքը ՌԴ

ՌԴ պետդումայում առաջարկել են, չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումներին, թույլ տալ ԱՊՀ երկրներից դիմորդների մուտքը Ռուսաստան՝  բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու համար։

Նախաձեռնությունն ուղարկվել է երկրի արտաքին գործերի նախարարություն և «Ռոսսոտրուդնիչեստվո»։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով Դումայում ունեցած աղբյուրին։

Նաև հաղորդվում է  այն առաջարկի մասին, որը թույլ կտա շրջանավարտներին ոչ հեռակա քննություն հանձնել ռուսաստանյան ցանկացած բուհում արտերկրում  Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղերի բազայի վրա:

Կրթության և գիտության հանձնաժողովն արդեն իր աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը՝ նշելով երիտասարդ դիմորդներից առողջապահության համակարգի համար նվազագույն ռիսկի մասին:

Placeholder