Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը  իրադրությանը նոր սրություն է հաղորդում
Քաղաքական
17:42 13/07/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը իրադրությանը նոր սրություն է հաղորդում

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Չինարիի վրա Ադրբեջանի կողմից արձակած երեք արկերի մասին տեղեկատվությանը, գրում է.

«Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»:

Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված կորուստների թեման:

Որքան էլ Ադրբեջանը ձգտում է թաքցնել կորուստների, վիրավորների, տեխնիկական միջոցների ոչնչացման թեման, մեկ է՝ այն տարբեր հարթակներում լայն քննարկման առարկա է դարձել»։

 

Placeholder