Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը
Մշակույթ
09:24 13/07/2020
ԼՂՀ

Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը

Հնագետ Համլետ Պետրոսյանը գրում է.

«Հնագիտությունը համավարակի պայմաններում: Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:

Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները:

Հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:

Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը:
Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքային իշխանություններին՝ աջակցության համար»։







Placeholder