13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:31 13/07/2020
Հայաստան

13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ  182 նոր դեպք, առողջացել է 232 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 9 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, մահացել է 756 մարդ, որից 183-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում:

Placeholder
13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել