Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել են Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվել է հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, նախօրեին տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյանի աստղերը։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։
Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվել ու անցկացվում են նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց, մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։