«Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը
Սպորտ
19:24 14/07/2020
Հայաստան

«Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

«Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։

«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-նշված է հայտարարությունում։

Placeholder
«Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը