ՄԱԿ․ Անհապաղ դադարեցնել մարտերն ու զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից
Քաղաքական
11:27 14/07/2020
Տարածաշրջան

ՄԱԿ․ Անհապաղ դադարեցնել մարտերն ու զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի խոսնակ Ստեֆան Դուջարիչը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգության վերաբերյալ։

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգության կապակցությամբ, այդ թվում ծանր զինատեսակներով, որը հանգեցրել է զոհերի:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը և ներգրավված բոլոր անձանց կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը թուլացնելու ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Ասվում է, որ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությանը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն է հայտնում նրանց՝ այս վտանգավոր իրավիճակի լուծման և Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությանը խաղաղ, բանակցված կարգավորում գտնելու ջանքերին։

Նշենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբում՝ մարտի 23-ին,  ՄԱԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչով։ Հայաստանը միացավ այդ կոչին, իսկ ահա Ադրբեջանը՝ ոչ։  Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց՝ ի պաշտպանություն հրադադարի մասին գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին:

Placeholder
ՄԱԿ․ Անհապաղ դադարեցնել մարտերն ու զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից