ԱՄՆ պետքարտուղարություն․Խստորեն դատապարտում ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունները
Քաղաքական
10:17 14/07/2020
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարություն․Խստորեն դատապարտում ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունները

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ։

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով բռնությունները: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ կապը`հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է խստորեն աջակցել կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք կմնանք ակտիվորեն ներգրավված՝ այդ նպատակին հասնելու ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցություններն ու շեշտում ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը՝ հնարավորինս շուտ, երբ թույլ կտան հանգամանքները։
 

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարություն․Խստորեն դատապարտում ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունները