Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Տարածաշրջան
10:56 15/07/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք