Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին
Տարածաշրջան
12:15 15/07/2020
Տարածաշրջան

Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ նրա՝ վիրուսի առաջին ալիքը տարածվել է երկրի հյուսիսային և կենտրոնական մասերի վրա: Երկրորդ ալիքը, Ռոհանիի խոսքերով, որը սկսվել է մայիսին, ազդել է Իրանի հարավային շրջանների վրա:

«Մենք կկարողանանք անցնել կորոնավիրուսի երկրորդ ալիքով», - ասել է Ռոհանին։

Ներկայումս Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 262 հազար դեպք, գրանցվել է մահացության 13,2 հազար դեպք: Վարակից բուժվել է ավելի քան 225 հազար մարդ:
 

Placeholder
Ռոհանին հայտարարել է Իրանում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին