ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022 թ. աշխարհի առաջնության պաշտոնական օրացույցը
Աշխարհում
20:21 15/07/2020
Աշխարհ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022 թ. աշխարհի առաջնության պաշտոնական օրացույցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է աշխարհի առաջնության պաշտոնական օրացույցը, որը կայանալու է Քաթարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ News.ru-ն հայտնում է,  որ բացման խաղը Քաթարի հավաքականի մասնակցությամբ կայանալու է նոյեմբերի 21-ին 60 հազար հանդիսական ընդունող «Ալ Բեյթ» մարզադաշտում։

Մրցաշարի խմբային փուլը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին Լուսայիլ  քաղաքի  համանուն մարզադաշտում, որտեղ տեղավորվում է 80 հազար հանդիսատես:

Աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքը կսկսվի արդեն այս տարվա վերջին։

Placeholder