Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն ծանր է
Առողջություն
17:15 16/07/2020
Հայաստան

Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն ծանր է

Հակառակորդի հարվածից վիրավորված Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի  մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,-նշում է Ա. Նիկողոսյանը։

Placeholder
Չինարիի վիրավորված բնակչի վիճակը կայուն ծանր է