Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Առողջություն
11:11 16/07/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն։

Placeholder
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել