ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել
Քաղաքական
12:35 16/07/2020
Հայաստան

ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: Այս հայտարարությունը տարածել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ հուլիսի 12-ից հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական։

 

 

Placeholder
ՊՆ. ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել