Տոնոյանը Կասպրշչիկին տեղեկացրել է՝ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր
Քաղաքական
08:39 16/07/2020
Հայաստան

Տոնոյանը Կասպրշչիկին տեղեկացրել է՝ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

ՊՆ խոսնակի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել է, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Placeholder
Տոնոյանը Կասպրշչիկին տեղեկացրել է՝ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր