ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել
Քաղաքական
08:42 16/07/2020
Հայաստան

ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես է թշնամին կրակ բացել Այգեպար գյուղի վրա։

«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է նա։

Այսօր ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։





Placeholder
ՊՆ-ն թշնամու կողմից Այգեպարի հրետակոծման կադրեր է հրապարակել