Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Մենք կանք, եղել ենք ու կլինենք։ Հարգանքներս բոլորին. ԱԱ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ արձագանքելով Տավուշի ուղղությամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները սկսվել են հուլիսի 12-ին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց.
«Ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»։
Հաջորդող օրերին ռազմական գործողությունները շարունակվեցին, թշանմին թիրախավորեց ու խոցեց խաղաղ գյուղերն ու բնակիչներին։
Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունի, ադրբեջանական կողմն արդեն հաստատել է ավելի քան 12 սպանվածի մասին, այդ թվում գեներալ ու մայորներ։