Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մտադիր է մարզաձևը տարածել կանանց և աղջիկների շրջանում
Սպորտ
20:03 17/07/2020
Հայաստան

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մտադիր է մարզաձևը տարածել կանանց և աղջիկների շրջանում

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մտադիր է միջազգային համակարգող կառույցի հետ համագործակցությամբ մարզաձևը կանանց և աղջիկների շրջանում տարածելու ծրագիր իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ  տեսաքննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր երկրներում կանանց հանդբոլի զարգացմանը, ինչպես նաև  խոսվել է հանրակրթական դպրոցներում մարզաձևի ներդրման հնարավորության մասին։

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀՖ գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը, ով, ի դեպ, վերջերս հաջող հանձնելով եվրոպական ֆեդերացիայի կազմակերպած տեսուչների քննությունը՝ եվրոպական մրցաշարերը սպասարկելու իրավունք է ստացել։ Նման պատվի է արժանացել նաև ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀՖ փոխնախագահ Արսեն Մխիթարյանը։

Placeholder