The Beatles-ի նախկին անդամները համատեղ երգ են ձայնագրել
Մշակույթ
17:28 17/07/2020
Աշխարհ

The Beatles-ի նախկին անդամները համատեղ երգ են ձայնագրել

The Beatles-ի նախկին անդամներ Փոլ ՄաքՔարթնին  և Ռինգո Սթարը ձայնագրել են A Beautiful Night երգի նոր տարբերակը։ Այն ընդգրկվելու  է ՄաքՔարթնինի Flaming Pie ալբոմում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, առաջիկայում նաև A Beautiful Night-ի տեսահոլովակը կլինը։

«Ես արդեն երկար տարիներ ասում եմ Ռինգոյին, որ հիանալի կլիներ միասին որևէ բան անեինք»,- ասել է ՄաքՔարթնին։

Երաժիշտը պատմել է, որ ստեղծագործության ձայնագրության ընթացքն անցել է «ինչպես հին ու բարի ժամանակներում»։

«Ես հասկացա, թե ինչքան վաղուց մենք միասին չենք նվագել, և սա հիանալի է»,- ասել է ՄաքՔարթնին։

Placeholder