Չինարիի վիրավոր բնակչի կյանքին վտանգ չի սպառնում
Քաղաքական
12:06 17/07/2020
Հայաստան

Չինարիի վիրավոր բնակչի կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի հարվածից վիրավորվել էր խաղաղ բնակիչ։ Երեկ ԱՆ-ից հայտարարեցին, որ նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում էին կայուն ծանր: 

Placeholder
Չինարիի վիրավոր բնակչի կյանքին վտանգ չի սպառնում