Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին
Քաղաքական
19:06 17/07/2020
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակցությամբ Արցախում արդեն տևական ժամանակ իրականացվող տարբեր բարեգործական և կրթական նախագծերը՝ այդ համատեքստում առանձնացնելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման ծրագիրը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակելու և զարգացնելու տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իրենք ևս շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ, իսկ ինքն Արցախում է նոր ծրագրերի քննարկման նպատակով:

Placeholder
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին