Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ
Քաղաքական
19:24 18/07/2020
Տարածաշրջան

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ

«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում  արժանանում է Վրաստանի ուշադրությանը և, ակնհայտորեն, մեր շահերից չի բխում»,- «Գրուզիա-օնլայնի» հաղորդմամբ ասել  է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կազդի Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված դիմակայությունը Վրաստանի վրա և ո՞րն է նրա դերը հարևան պետությունների միջև հակամարտության կարգավորման գործում։

Նրա խոսքով, կարևոր է՝  որքան հնարավոր է  շուտ տեղի ունենա դեէսկալացիա։ Փոխարտգործնախարարը նշել է, որ Վրաստանը կապի մեջ է երկու երկրների հետ հակամարտության լուծման նպատակով։

«Ես հույս ունեմ, որ իրավիճակը շատ արագ կկայունանա»,- ասել է Լ. Դարսալիան։

 

Placeholder
Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ